Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը շարունակում են պայքարը Բուդապեշտի շախմատի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի հետ։

Հայկի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ երկրորդում Հայկը պարտություն է կրել։

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է Գ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

8 պարտիաներից հետո Գ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անիշ Գիրին։ Հայկ Մարտիրոսյանը գտնվում է 3-րդ հորիզոնականում։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։

Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։

8 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։ Լևոն Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում։

9-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։

Հայկ Մարտիրոսյանը կմրցի Աբհիմանյու Միշրայի, իսկ Լևոն Արոնյանը՝ Ալիռեզա Ֆիրուզջայի հետ։