Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-11-15_17-03-37
A A
Հասարակություն

Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ 18-ամյա աղջիկը մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ երկու հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը 18-ամյա աղջիկ է։