Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խարբերդի մանկատան երեխաների համար հատուկ կառք է գնվել

Հասարակություն
8c203ac6eb9d26e6146faa96a7dc614f

Հայ օգնության ֆոնդի(ՀՕՖ) «Այո» հարթակը ավարտել է ևս մեկ ծրագիր։ 2016 թվականին մեկնարկած «Հիպոթերապիա» ծրագրի նպատակն էր դրամահավաք կազմակերպել Խարբերդի մանկատան երեխաներին հատուկ կառք գնելու համար։ Սիրով հրավիրում ենք կառքի պաշտոնական հանձնման արարողությանը, որի ժամանակ Հոլանդիայից ու Շվեյցարիայից ժամանած հիպոթերապիայի մասնագետներն իրենց հմտություններն ու գիտելիքները կփոխանցեն տեղի մասնագետներին։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Խարբերդի մանկատանը։ Հասցե՝ Նոր Խարբերդ, Բաղրամյան 58։ Հիպոթերապիան ֆիզիկական, պրոֆեսիոնալ կամ խոսքի և լեզվի թերապիայի տեսակ է, որն օգտագործում է ձիու շարժումները։ Հիպոթերապիա - հունարեն` «հիպո»՝ ձի, բառացիորեն նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»։ Ներկայում Խարբերդի մանկատանն ապրում էգրեթե 150 երեխա, որոնք ունեն բազմաթիվ ֆիզիկական և մտավոր խնդիրներ՝ ուղեղային կաթված, աուտիզմ և դաունի համախտանիշ։ Մանկատունը ունի 5 ձի, որոնք հատուկ վարժեցված են հիպոթերապիայի դասընթացի համար, որոնց ժամանակ երեխաները անմիջականորեն շփվում են կենդանու հետ։ Կառքի շնորհիվ դասընթացները կանցկացվեն ոչ թե անհատական, այլ խմբակային սկզբունքով, ինչը կխթանի երեխաների առողջ հաղորդակցությանը հենց թերապիայի ժամանակ` ստեղծելով ավելի ընկերական մթնոլորտ։   «Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը: