4 վիրավոր՝ Տարոն Մարգարյանի քարոզչության վայրում. թարմացված (տեսանյութ)
18.28 Տեղում աշխատող իրավապահները մահվան հանգաանքը չեն հաստատում, իրենց էլ դեռ պարզ չէ։
«Ա1+»-ի տեսախցիկը ֆիքսեց այն ավտոմեքենան, որով տեղի է ունեցել ավտովթարը։ Վարորդն այն թողել է շենքերից մեկի բակում և հեռացել։
Մեքենայի դիմապակին կիսով չափ փշրված է , դիմացի պետհամարանիշը բացակայում է։
...................
Նար Դոսի անվան դպրոցի մոտ այսօր նախատեսված է Տարոն Մարգարյանի քարոզչական հանդիպումը, սակայն, ըստ այս պահի տեղեկությունների, այն հետաձգվել է ։ Բնակիչների պնդմամբ ՝դեպի դպրոց տանող փողոցում ավտովթար է գրանցվել։
Վրաերթի է ենթարկվել 4 երիտասարդ։ Բնակիչներից մեկը հայտնեց, որ նրանցից մեկը մահացել է, մյուս 3-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրում տեսանելի են արյան հետքեր։
Ոստիկանությունը տարածքը շրջափակել է։
