Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեաթերթիկների աննախադեպ թիվ է տպվելու (տեսանյութ)

Քաղաքականություն
qvetertik-1

«Տիգրան Մեծ»  հրատարակչությունում շարունակվում է ապրիլի 2-ի ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը: «Սա առաջին ընտրությունն է, որ 9 ուժ են մասնակցում եւ 9-ի համար ամբողջ խմբաքանակը պետք է տպագրվի: Շատ մեծ ծավալ է, օրը 24 ժամ աշխատում ենք, 3 մեքենաներով տպագրում ենք եւ  երեք դարակներով կտրատում ենք»,- «Ա1+»-ին ասաց գլխավոր ինժեներ Աշոտ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ սա աննախադեպ խմբաքանակ է, եւ ամեն կուսակցության համար 2 մլն 716 հազար 600 հատ քվեաթերթիկ պետք է տպագրեն: Հրատարակչությունում հույս ունեն, որ մարտի 30-ին ամբողջ խմբաքանակը բաժանված կլինի: qveatertik