Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարգացման հայկական բանկն ու ԱրարատԲանկը միացել են

Տնտեսություն
827df431640c2ef3da8bc44de354441f

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀԿենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա  «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն