Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանք ցանկանում էին, որ մենք հրաժարական տանք, մենք մերժեցինք, նրանք նեղացած հեռացան դահլիճից»

Քաղաքականություն
vahram

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն խոսքերին, թե կառավարությունը պետք է հրաժարական տա ու իրենք կարող են զարգացման ծրագիր բերել, ասաց. «Նրանք ցանկանում էին, որ մենք հրաժարական տանք, մենք մերժեցինք, ու նրանք նեղացած հեռացան դահլիճից»: Ներկայացնելով մի շարք տվյալներ՝ պարոն Բաղդասարյանը կոչ արեց կողմ քվեարկել այս իրատեսական բյուջեին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւս դիմելով ՀԱԿ-ին, ասաց. «Գոնե նոր ԱԺ-ում, եթե ընտրվեք, ներկայացրեք այլընտրանքային բյուջեի նախագիծ: Հակառակ դեպքում, երբ քննադատում ես, որեւէ արժեք այն չի ունենա: Այս բյուջեն կայունացման, իրատեսական ու խոստումնալից բյուջե է: Ես վստահ եմ, որ լավ պայամաններ կունենանք՝ այն իրականցնելու դեպքում»: Իր եզրափակիչ ելույթում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնավորապես նշեց, որ բյուջեն անսահմանափակ չէ, եւ բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ:  Ըստ նրա՝ Միջազգային կառույցները մեր երկրում ներդրում անելիս նայում են Կառավարության քաղաքականությանը՝ արդյոք այն շրջահայա՞ց է. «Իսկ մեր ծրագիրը շրջայաց է»: Նրա ելույթի ավարտից հետո ԱԺ փոխոխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Պետական բյուջեի քննարկումները ընդմիջվում են առնվազն չորս օրով: Պատգամավորներն ու խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել 24 ժամվա ընթացքում»: ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: