Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը վերջին վայրկյանին պարտվեց Լեհաստանին (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-lehastan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հերթական պարտությունը կրեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:   Մեր ֆուտբոլիստները Վարշավայում ուժերը չափեցին Լեհաստանի ընտրանու հետ, որը երեք օր առաջ իր հարկի տակ հաղթել էր Դանիայի ընտրանուն՝ 3:2: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, չնայած 30-րդ րոպեից մերոնք մնացել էին 10 հոգով (երկրորդ դեղին քարտը ստանալու համար խաղադաշտից հեռացվել էր պաշտպան Գաել Անդոնյանը):   Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ այն բանից հետո, երբ Ռոբերտ Լեւանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ Հրայր Մկոյանի ոտքին եւ հայտնվեց դարպասի հակառակ անկյունում: Սակայն քիչ անց Մարկոս Պիզելին տուգանային հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:   Խաղի հաշիվը չփոխվեց մինչեւ 94-րդ րոպեն, երբ դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան վտանգավոր գոտում: Ավաղ, Բլաշիկովսկու կատարած բարձր փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին գլխի հարվածով խփեց երկրորդ գոլը եւ խաղի վերջակետ դրեց՝ 2:1: Դրանից հետո մրցավարն անմիջապես ազդարարեց հանդիպման վերջը:   Այդպիսով, մեր հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ մնաց առանց միավորի: Լեհաստանի հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 7 միավոր եւ Չեռնոգորիայի հետ միասին այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: