Բացել լրահոսը Փակել լրահոսը
andz
A A
Պաշտոնական

Կենսաչափական անձնագրերի նոր համակարգ կգործարկվի

Նոյեմբերի 1-ից նախկին անձնագրերն այլևս չեն տրամադրվի։ Հայաստանը կգործարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգ։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Այն ներկայացնելու է Ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Դեռ 2026 թվականի մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը։

Նոր կենսաչափական համակարգի ներդրման հիմնական նպատակն է՝ ապահովել անվտանգ, ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումն ու շրջանառությունը ՀՀ-ում, ինչպես նաև արդիականացնել առկա, հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարձրացնելով համակարգի անվտանգության, հուսալիության և գործառնական արդյունավետության մակարդակը։

Միաժամանակ, նախագիծը նոր իրավակարգավորումներ սահմանելու նպատակ չի հետապնդում։ Նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։