«Ալյանսը» 160 վստահված անձ կուղարկի Գյումրի
Այսօր տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության Գյումրու ՏԻՄ ընտրությունները վերահսկող շտաբի առաջին նիստը: Նիստը վարող «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կուսակցության վստահված անձանց ծանոթացրեց Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ներկայացրեց կուսակցության առաջիկա անելիքները: Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցեր, մասնավորապես այլ ընդդիմադիր կուսակցությունների, անկախ դիտորդական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ համագործակցության, քվեարկության ընթացքի և քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ օնլայն նկարահանում իրականացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում է Երևանից՝ Գյումրի գործուղել շուրջ 160 իր վստահված անձանց, տեղում ընտրությունների ողջ գործընթացը վերահսկելու, ընտրախախտումներ թույլ չտալու և ընտրողի քվեն տեղ հասցնելու նպատակով: Լրատվական ծառայություն