Բացել լրահոսը Փակել լրահոսը
Wildberries
A A
Բիզնես

Wildberries. Մարքեթփլեյս բոլորի համար

Յուրաքանչյուրն ունի իր սովորությունները, հետաքրքրություններն ու կարիքները։ Ոմանք ընտրում են հագուստ և կոսմետիկա, մյուսները փնտրում են տան, տեխնիկայի, աշխատանքի կամ նախասիրությունների համար անհրաժեշտ ապրանքներ։ Wildberries-ը համախմբում է տարբեր նախասիրություններ ունեցող միլիոնավոր մարդկանց՝ առաջարկելով ապրանքների լայն տեսականի կյանքի ամենատարբեր ոլորտների համար։

Առօրյա գնումներից մինչև մասնագիտական կարիքներ

Wildberries-ում ներկայացված են հագուստ և կոշիկ, կոսմետիկա, էլեկտրոնիկա, տան համար նախատեսված ապրանքներ, սննդամթերք, գործիքներ, աքսեսուարներ և մասնագիտացված ապրանքներ։ Տեսականու բազմազանությունը հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել ինչպես առօրյա կարիքների, այնպես էլ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ։

«Wildberries-ից պատվիրում եմ ոչ միայն անձնական օգտագործման իրեր, այլև աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր՝ գործիքներ, պարագաներ և եղունգների դիզայնի տարրեր։ Ինձ համար կարևոր է, որ կարող եմ դիտարկել տարբեր առաջարկներ և ընտրել համապատասխան ապրանքներ՝ հաշվի առնելով դրանց որակն ու արժեքը», պատմում է 26-ամյա Անի՝ մատնահարդարման մասնագետ։

Առաջարկների և գների բազմազանություն

Գնման ընտրությունը կախված է ոչ միայն ապրանքի բնութագրերից, այլև գնորդի բյուջեից։ Մարքեթփլեյսում կարելի է ծանոթանալ տարբեր վաճառողների առաջարկներին, համեմատել նմանատիպ ապրանքների գները և ընտրել համապատասխան տարբերակը։ Սա հատկապես հարմար է, երբ ցանկանում ես գտնել ավելի մատչելի այլընտրանք՝ առանց լավագույն գինը փնտրելու նպատակով մի քանի խանութ այցելելու։

«Նախկինում, երբ ինչ-որ իր էր անհրաժեշտ լինում, ստիպված էի ուսումնասիրել տարբեր խանութների առաջարկները՝ հասկանալու համար, թե որտեղ է այն ավելի մատչելի։ Wildberries-ում կարող եմ համեմատել տարբեր վաճառողների առաջարկներն ու ընտրել այն, ինչը համապատասխանում է իմ բյուջեին և պահանջներին», նշում է 29-ամյա Արմենը՝ ՏՏ մասնագետ։

Տարբեր հետաքրքրությունների և կարիքների համար

Հարթակի տեսականին ներառում է ոչ միայն առօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ, այլև մասնագիտացված արտադրանք՝ էլեկտրոնիկա և դրա բաղադրիչներ, գործիքներ, վերանորոգման համար նախատեսված ապրանքներ, ավտոմեքենայի աքսեսուարներ և շատ ավելին։ Նման ապրանքներ ընտրելիս օգտատերերը կարող են հաշվի առնել տեխնիկական բնութագրերը, չափերը, համատեղելիությունը և այլ կարևոր պարամետրեր։

Հարթակի լրացուցիչ հնարավորություններն էլ ավելի են հեշտացնում գնումները։ Օրինակ՝ լուսանկարով որոնման միջոցով կարելի է գտնել պատկերին նման ապրանքներ, իսկ զտիչները, կարծիքներն ու ապրանքի էջում ներկայացված տեղեկությունները օգնում են ուսումնասիրել առաջարկները և կատարել ընտրություն։ Պատվեր ձևակերպելիս կարելի է նաև հաշվի առնել հասանելի առաքման ժամկետները, որոնք կախված են կոնկրետ ապրանքից և ստացման պայմաններից։

«Ինձ համար կարևոր է, որ մեկ հարթակում կարողանամ գտնել տարբեր իրավիճակների համար անհրաժեշտ ապրանքներ՝ առօրյա գնումներից մինչև տան իրեր և տեխնիկա։ Միաժամանակ կարող եմ հաշվի առնել իմ բյուջեն, ուսումնասիրել ապրանքների բնութագրերն ու ընտրել մի քանի տարբերակներից», պատմում է 33-ամյա Վարդանը՝ բժիշկ։

Wildberries-ը համախմբում է տարբեր հետաքրքրություններ, սովորություններ և կարիքներ ունեցող միլիոնավոր գնորդների։ Ապրանքների լայն տեսականին, գների բազմազանությունն ու ընտրության հնարավորությունները յուրաքանչյուրին օգնում են գտնել իր ապրելակերպին և բյուջեին համապատասխան ապրանքներ։