Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ մեկի նախընտրական քարոզի հնարավորությունը չի խախտվել»

Քաղաքականություն
mher-1

Էջմիածնի թիվ 19 ԸԸՀ նախագահ Գրիգոր Նազարյանն անկեղծորեն տեղյակ չէր, թե երեկ ինչ է տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետի երկու թեկնածուների եւ նրանց կողմնակիցների միջեւ. «Չեմ հասցրել որեւէ լրատվություն նայել, որովհետեւ էդ հնարավորությունը չունենք»: Այնուամենայնիվ, ինքը քիչ առաջ է խոսել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որը նրան ասել է, որ Էջմիածնի ավագանու ընտրությունները չեղյալ համարելու հիմքեր չկան: Նույնիսկ եթե քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է: «Էսօր լռության օր ա, հա՞, եւ որեւէ մեկի կարծես նախընտրական քարոզի խնդիր չի խախտվել, որ մենք դա քննարկենք»,-ասաց պարոն Նազարյանը: Հիշեցնենք, երեկ գիշեր զինված միջադեպ է եղել Էջմիածնի քաղաքապետի թեկնածուների միջև: