A
A
Կարեն Գրիգորյանը առաջինն է, Կարեն Մովսիսյանը՝ 3-րդը
Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան Իսպանիայում ավարտված «Սաբադել-2016» միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վերջին, 9-րդ տուրում, հաղթեց կատալոնցի շախմատիստ Դուբլան Նարսիսոյին եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ կուբացի գրոսմայստեր Լազարո Ագուերոն, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը զբաղեցրեց մեր շախմատիստը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն այդ մրցումներում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն էր: Նա վերջին պարտիայում ոչ-ոքի խաղաց կուբացի Կեւել Օլիվայի հետ, վաստակեց 6,5 միավոր եւ պահպանեց մրցանակային 3-րդ տեղը: