Հարություն Աղլամազյանը պատմում է՝ ինչպես են հարձակվել իր վրա (տեսանյութ)
Գիշերը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել իրենց տան մուտքի մոտ։ Հայրը պատմում է՝ ինչպես են երեք անծանոթ երիտասարդ մոտեցել որդուն եւ խնդրել առանձնանալ. «Այ ստեղ տղաս ընկավ, խփեցին գցեցին, տղաս կուչ էր եկել, ոտքով բանով հարվածում էին, ես էս մեկին բռնեցի, քաշեցի էսկոմ, տեսնեմ ՝ էն երկուսն են հարվածում, էս մեկին քաշումեմ էսկոմ, էն մյուսն է հարվածում»։ Երբ հարեւանները ձայներից դուրս են եկել՝ հարձակվողները փախել են։ Հարությունին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ «Հիմա էս կողքս է, մի քիչ շունչ քաշելուց ցավում։ «էրեբունիում» հետազոտեցին ասեցին ներքին վնասվածքներ չունեմ։ Կոտրվածք չունեմ, սալջարդեր, գլխապտույտ եմ ունենում»,-ասում է Հարություն Աղլամազյանը։ Հարությունը, որ վերջին օրերին վարում էր Ազատության հրապարակի հանրահավաքները, կտրականատես հրաժարվում է վնասվածքները ցույց տալ։ Ասում է՝ չի ուզում վախի մթնոլորտ ձեւավորել։ «Սինվոլիկ էր էլի, ուզում էին հենց մեր տան, մեր շքամուտքի հենց դիմաց դա անել, քանի որ իրանք դեռ մեր շենքի կողքից ինձ տեսան, սպասեցին մինչեւ գամ տան շքամուտքի մոտ։ Այսինքն՝ ուզում են ցույց տան նայեք, ով որ դուրս է գալիս պայքարում է, ուզում է լավ Հայաստան ունենա՝սենց կվերաբերվենք»։ Ակտիվիստն ասում է՝ վերջին շրջանում հաճախ է իր տան շրջակայքում, աշխատավայրի մոտ օտար կամ առանց համարանիշերի մեքենաներ նկատել. «Մի քանի օր առաջ իջա ներքեւ, էլի հանրահավաք կար, իրանք դուրս եկան ավտոյից, ես իջա մեր շենքի տակի գրախանութը։ Հետո իմ հետեւից եկան՝ ասեցին դուռը բացեք, թե չէ՝ կջարդենք։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք ջարդում, եթե խուզարկման որոշում ունեք, ցույց տվեք՝ բացեմ»։ Որոշումն իհարկե ցույց չեն տվել։ Հատկապես հանրահավաքների օրերին նմանատիպ դեպքերն հաճախակի են եղել։ Այնուամենայնիվ՝ Հարությունն ընդգծում է՝ ապաքինվելուց հետո կրկին մասնակցելու է հանրահավաքներին՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։