Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կդիմեն Սերժ Սարգսյանին՝ նոր ուժեր ներգրավելու հարցով (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Tigran-Hovhannisyan

«Հայդուկ» ՀԿ-ն, «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիան» և «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն օրեր առաջ ստորագրել են համատեղ հուշագիր՝  Պաշտպանության Կոմիտե ներկայացուցչական մարմին ստեղծելու մասին, որը  կամավորության և հրապարակայնության սկզբունքով իրականացնելու է անհատի, ընտանիքի, պետության և ազգի շահերի պաշտպանության հրատապ ծրագրեր: «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշում է. «Այս իրավիճակը , այն մթնոլորտը, որը ստեղծվել է մեր երկրում մանավանդ այս վերջին օրերին , ես գտնում եմ,  որ այս ամենից ելնելով՝ մենք պետք է դիմենք նախագահին, որ նա նոր ուժեր ներգրավի բոլոր ոլորտներում, բացի իր մտերմներից ու օլիգարխիկ համակարգից, որոնք սատարում են այսօրվա իշխանություններին: Նախագահն այնպիսի քայլեր պետք է ձեռնարկի,  որպեսզի նոր ուժեր ներգրավենք ասպարեզ և կարողանանք այս  իրավիճակը փոխել»: «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ իր հերթին հավելեց, որ ձեռնարկելու են այնպիսի քայլեր, որոնք միտված են լինելու՝ օրինական հիմքերի վրա դնել ու պաշտպանել ձեռներեցների ու տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների ջանքերը՝ սեփական բիզնեսի հիմնադրման և նրանց բարեկեցիկ ապագայի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև երկրում ՀՀ քաղաքացիների ռազմական և ռազմաքաղաքական և այդ բնագավառում գիտելիքների բարձրացման ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր: