A
A
Կյուրեղյանների մորը ժամանակավորապես ազատ են արձակել
Նվարդ Կյուրեղյանն այս պահին ազատության մեջ է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Կյուրեղյանների փաստաբան Տիգրան Եգորյանը: «Նրան բաց են թողել և ծանուցագիր են տվել՝ այսօր ժամը 19:30 կրկին մոտենալու պայմանով: Մեզ այս պահի դրությամբ ոչ մի փաստաթուղթ չի տրամադրվել, որ իմանանք՝ ինչ հիմքով էին նրան տարել կամ կարողանանք հիմքերի մասին խոսել: Այդ մասին տեղեկություն կունենանք ավելի ուշ»: Այլ մանրամասներ փաստաբանը չհաղորդեց , քանի որ մտնում էր մեկուսարան՝ «Սասնա ծռեր»-ի անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի գործերով: Հիշեցնենք, օգոստոսի 5-ին բերման էր ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը։ Ըստ տեղեկությունների՝ նրա մոտ դանակ էր հայտնաբերվել։