Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասիմետրիկ մոտեցում՝ Սերժ Սարգսյանի շուրթերից (տեսանյութ)

Քաղաքականություն
10.03.29

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Սերժ Սարգսյանի ելույթում ոչ իրավական մոտեցում չի փնտրել, սակայն տեսել է՝ քանի որ ակնհայտ է։  Նրա դիտարկմամբ՝չի  կարելի խոսել զանգվածային անգամ պետական ահաբեկչության նշաններով գործողությունների մասին եւ հասարակության մի մասին ասել՝ դուք մոռացեք , իսկ դուք հիշեք։ Սա իրավական մոտեցման կոշտ խախտում է։ «Պետության բարձրագույն պաշտոնյայի շուրթերից չպետք է հնչեր նմանատիպ ասիմետրիկ մոտեցում»,-ասում է  Մարդու  իրավունքների առաջին պաշտպանը։ Նրա դիտարկմամբ՝ հանցագործության բոլոր նշաններն առկա են ոստիկանության գործողություններում. «Ես դուրս եմ գրել մի շարք հոդվածներ, օրինակ՝ 309 հոդվածի 2-րդ կետով, պաշտոնական դիրքի չարաշահում, նույն արարքը, որ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ 6-10 տարի ժամկետով։ Որոշակի պաշտոններ զբաղեցնելու եւ որոշակի գործողությամբ զբաղվելու իրավունքից զրկելու՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»։ Ավելին՝ տեսանյութով