Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Գ. Եղիազարյանի՝ Կոստանյանի ու ԱԱԾ-ի միջև անհամաձայնություն է եղել (տեսանյութ)

Քաղաքականություն
c43015132a30faacfb766daafcaa5376

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  կարեկցում է «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նա նշեց, թե չէր կարելի նման քայլի գնալ՝ առանց ուսումնասիրելու, թե ինչպես են իրականացնում հեղաշրջում: «Չարժեր ոչ մի բանի չհասնելու համար գնալ նման քայլի: Դա նույնն է, թե գրպանիցդ հարյուր դոլար ընկնի, իսկ դու այլ գումար չունենաս ապրելու»,-ասաց նա: Սոցիոլոգի խոսքով՝ առնվազն կես տարի հետո այս ամենը կմոռանանք. «Մի երկու ամիս կձգվի քննությունը, ձմռանը կլինի դատավարությունը, իսկ ձմռանը, գիտեք, հանրահավաքները թույլ են, ուստի կես տարի հետո հայ ժողովուրդը կմոռանա այս ամեն ինչի մասին»:   Ասուլիսին ներկա՝ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց Ադիբեկյանին՝ նշելով, որ «Սասնա ծռերն» իզուր չեն գնացել այդ քայլին. «Նրանք իրենց արարքով ինչ-որ բան փոխեցին մեր երկրում: Նրանք ապացուցեցին, որ, այո, մարդիկ կարող են զենք վերցնել, որովհետեւ այս երկրում բացառված է, որ որեւէ բան փոխվի ընտրությունների միջոցով»: Եղիազարյանը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ նշելով, որ դա ողբերգություն ապրած ժողովրդի առաջնորդի ելույթ չէր. «Նա չի ասում՝ էս ինչ եք արել, չի դատապարտում, այլ ասում է՝ մոռացեք»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականն ուղիղ կապ ունի «Սասնա ծռերի» հետ. «Հայաստանում մինչեւ զենքը գլխին չեն դնում, այդ գլուխը չի գնում: Վերջին 10 տարում ո՞վ է դրա համար հրաժարական տվել: Ես լսել եմ, իսկ ես լավ եմ լսում, որ անվտանգությունը տվել է  գրություն, որ դա ահաբեկչություն է, բայց դատախազն ասել է, որ չի կարող դա որակել ահաբեկչություն»: