Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծի ենթարկված ՀԽ անդամին տուն են տեղափոխել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
harutyunaghlamazyan

Աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը մի քանի ժամ ցուցմունք տալուց հետո, տուն վերադառնալիս, իր տան բակում հարձակման է ենթարկվել։ Տան մոտ դարանակալած երեք տղամարդ Հարությունին դաժանաբար ծեծի են ենթարկվել։ Հարությունի հայրը՝ Կարեն Աղլամազյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ որդուն տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Հարությունը համակարգչային տոմոգրաֆիա է անցել։ Այնուհետեւ վիրաբույժն է զննել եւ վստահեցրել է, որ ակնհայտ կոտրվածքներ չկան եւ Հարությունին կարելի է տուն տեղափոխել, մինչեւ տոմոգրաֆիայի արդյունքները պատրաստ կլինեն։ «Տոմոգրաֆիան առավել հստակ պատկերացում կտա, թե վնասվածքներն ինչ բնույթի են»,-Կարեն Աղլամազյանը նշեց, որ թեւ որդին վատ էր զգում, այդուհանդերձ նրան տեղափոխել են տուն։