Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը (տեսանյութ)

Քաղաքականություն
pavel-manukyan-1

Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով` իր պաշտպանյալը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը և «Սասնա ծռերի»՝ «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը: Փաստաբանը հրապարակել է Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը։ «Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս` Ժիրայր Սեֆիլյանի հորդոր- պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռերի»` «ապստամբություն առանց զոհի» պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը` ես` Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը»,- գրել է Մանուկյանը։