Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորցիները  դառնում են «Սասնա ծուռ» (տեսանյութ)

Քաղաքականություն
ZpmJiMZ73mY

Վանաձորի    Հայքի  հրապարակում   հավաքվածները  իրենց աջակցությունն են հայտնում «Սասնա ծռերին», որոնք իրենց ներդրումն են ունեցել արցախյան ազատամարտում։ Արդեն մի քանի օր է ՝ Վանաձորում անցկացվում է հավաք եւ երթ՝ «Լոռին սատարում է Սասնա Ծռերին»  կարգախոսով։  Այս ակցիաները նաեւ ի աջակցություն բոլոր նրանց են, ովքեր  նախորդ 15 օրերին  դուրս են եկել փողոց եւ բռնության ենթարկվել նախաձեռնության անդամների կողքին կանգնելու համար:  Վանաձորցիները միանում են իշխանափոխության պահանջներին՝ հստակ հիմնավորումներով։ «Մենք ձեզ հետ ենք, մենք Սասնա ծուռ ենք» վանկարկումներով երթի մասնակիցներին  սատարում էին  նաեւ շենքերի պատշգամբներից երթին հետեւող բնակիչները։ Հավաքի ողջ ընթացքին հետեւում էին ոստիկանները, որոնց թվում շատերը՝ քաղաքացիական հագուստով: Մանրամասները՝ տեսանյութում