Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանին տարան դատարան. լրացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dat

19.00 Արայիկ եւ Արարատ Խանդոյաննների մյուս փաստաբանը՝ Արա  Ղարագյոզյանը լրագրողներին հայտնել է, որ նիստը տեղի կունենա մոտ մեկ ժամից։  Նա դժգոհել է, որ իրենք ժամանակ չեն ունեցել քննիչի միջնորդությանը ծանոթանալու, ուստի կանեն  համապատասխան հայտարարություն։  Նա նաեւ անմեղության կանխավարկածի խախտում է համարում, որ «Սասնա ծռերի» անդամներին ԱԱԾ-ն ներկայացրել է ահաբեկիչ։ «Սա ուղղակի ուղերձ էր  գործը քննող դատավորին»,- ասաց նա։   17. 35. Քիչ առաջ Արայիկ Խանդոյանի կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը հանձնվել է Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Արայիկ Խանդոյանին տանում են դատարան։ 16. 54. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. «Արայիկ Խանդոյանը հրաժարվեց ստանալ արձանագրությունը, հրաժարվեց ստորագրել որեւէ փաստաթուղթ, նա ասաց՝ ես անմեղ եմ, հանցագործ չեմ: Ավելին, արձանագրության մեջ նշված էր մեղադրյալ, նա ասաց՝ ես մեղադրյալ չեմ, ես քաղաքացի եմ: Իր դիրքորոշումը քննիչի ներկայությամբ հայտնեց՝ մատաղ լինեմ իմ ազգին»: Արայիկ Խանդոյանի գործը գտնվում է ՀՔԾ վարույթում: Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ հնարավոր է՝ հենց այսօր լինի դատական նիստը՝ Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: