Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆԵՐԸ ՉԵՆ ԻՋՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՔՈՎ

Տնտեսություն

«Այբ-ֆե» թերթի նյութերից Գները աճում են այնքան, որքան պլանավորել ենք: ԿԲ-ն թույլ չի տալիս, որ գները նվազեն,- «Այբ-ֆե»-ի հետ զրույցում ասել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա, իրենք իրականացնում են այն քաղաքականությունն ու ծրագիրը, որ որդեգրել են ՀՀ իշխանությունները: «ԱԺ-ն սահմանել է, որ ամեն տարի մինչեւ երեք տոկոս պետք է աճեն գները, իսկ դա սպառողական գների ինդեքսն է, ու երբ մենք տեսնում ենք, որ գները շատ են նվազում, ապա դրամական զանգվածն ենք ավելացնում, որ գները անկում չապրեն: ՀՀ իշխանությունները չեն վարում գնանկման քաղաքականություն, եւ մենք թույլ չենք տալիս, որ գներն իջնեն»,- խոստովանեց Տիգրան Սարգսյանը: