A
A
Ստեղծվել է իրավապաշտպանների խումբ «Սասնա ծռեր»-ին պաշտպանելու համար
«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որը կապահովի տղաներին փաստաբաններով: Այս մասին հաղորդագրություն է տարածվել սոցիալական ցանցերում։ Տեղեկացվում է, որ հարազատները կարող են չանհանգստանալ փաստաբանական ծառայության համար վճարման խնդրով, քանի որ այդ աջակցությունը կտրամադրվի, պարզապես պետք է լրացնեն որոշակի փաստաթղթեր, որոնց հիման վրա փաստաբանները կկարողանան ստանձնել իրենց վստահորդներին. Հարազատները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093433743 093803221 Հասմիկ Էվոյան