Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բեմադրության մասին չեն իմացել նաև Արթուր Վանոյանը, Հունան Պողոսյանը». փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
921eb7525d36317a29b22a69361b46c3

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՊՊԾ գնդում՝ հնարավոր ելքերից  լավագույնն էր. կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա՝ շատերն են կարծում, որ ճգնաժամը հաղթահարված է, բայց իրականում այդպես չէ. «Հիմա մենք գործ ունենք տոտալ քաղաքական ճգնաժամի հետ: Անցած մեկ շաբաթը ցույց տվեց, որ որեւէ պետական մարմին չի կարող ադեկվատ արձագանք տալ որեւէ բանի,  մենք հասկացանք, որ գործ ունենք ոչ միայն իշխանության անգործության հետ, այլեւ ամբողջ քաղաքական դաշտի: Մեր ԱԺ-ն դեռ արձակուրդ է  վայելում, կարող ենք մի բան ասել՝մենք ունենք մեռած ԱԺ»: Ըստ քաղաքագետի՝ մեր իրավապահ մարմիններն էլ երկու շաբաթում ցույց տվեցին, թե ինչ կարող են անել եւ ինչպես. «Մենք ունենք իրավապահ մարմին, որ չի կարողանում իր գունդը պահել,  բայց ժրաջան կերպով ծեծում է լրագրողներին ու ուղարկում հիվանդանոցներով: Սա ողբալի է»: Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ դեմ է զենքով հարցեր լուծելուն, բայց միեւնույն ժամանակ հորդորում է հասկանալ, թե ինչու դա եղավ. «Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ իշխանությունը փակել է ժողովրդի կամարտահայտության բոլոր օղակները»: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է, որ իրավական հետեւանքների մասին խոսելը վաղ է: Նա միայն իր դիտարկումն է ներկայացնում. «Որոշ բեմադրություն եմ անգամ այստեղ տեսնում: Ինձ թվում է՝ սա պատվեր էր: Ըստ իս՝ այս ամեն ինչը եղել է  բեմադրություն, բայց «Սասնա ծռերը» չեն իմացել դրա մասին, դրա մասին նաեւ չգիտեին բարձրաստիճան ոստիկանները, օրինակ՝ Արթուր Վանոյանը, Հունան Պողոսյանը: Ֆանտազիան շատ է, վերջերս շատ ենք  հանդիպում ոստիկանության գրած սցենարով  գործողությունների, բայց այս անգամ շատ էր ֆանտազիան»: