Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղ հավաքներին լրագրողների գործունեության խոչընդոտումը. քննարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
13920804_844875408977338_7086604363906323237_n

«Մենք ունենք բռնապետական ոստիկանություն, երբ իր իրավունքների համար պայքարող յուրաքանչյուր անձ պատժվում է»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Երբ ոտքը կապած լրագրողը մտնում է ոստիկանություն և իրեն ասում են, որ եթե վկա չլինի, ենթարկվելու է քրեական պատասխանատվության, սա է ահաբեկչությունը»,- հավելում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։   «Մեդիա կենտորնում» քննարկում է «Երևանում խաղաղ հավաքների ժամանակ լրագրողների գործունեության խոչընդոտումն ու իրավունքների խախտումները» թեմայով: Բանախոսներն են. Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Մարիամ Գրիգորյան, հուլիսի 29-ին ոստիկնության գործողությունների արդյունքում տուժած 1in.am կայքի լրագրող