Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրամիությունը կոչ է անում ազատ արձակել բուժաշխատողներին

Քաղաքականություն
DDDEF4EF-E4E4-46F0-969B-8402D18F4986_w987_r1_s

Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը: «Մենք կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել պատանդ պահվող բուժաշխատողներին», - ասված է ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրությունում, - «Միևնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք մեր կոչը ուղղված Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու հանրային ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումից: Միևնույն ժամանակ, ցուցարարները պետք է զերծ մնան բռնություններից` իրենց քաղաքացիական իրավունքները իրացնելիս»: Եվրամիությունը նաև ընդգծում է. - «Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի և բռնությունների գործադրումն անընդունելի է: Հակամարտությունները պետք է լհանգուցալուծվեն քաղաքական երկխուսության միջոցով` հարգելով ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները»: