Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ մարդ տեղափոխվել է այրվածքաբանության ինստիտուտ (տեսանյութ)

Քաղաքականություն
hospital

Երեկ Երևանի տարբեր բուժհաստատություններ է դիմել 73 հոգի։ Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 25 քաղաքացի, մնացածը դուրս են գրվել. Լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ գլխավոր օրթոպեդ Վաչագան Այվազյանը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հիվանդանոցում վիրահատել են 1 քաղաքացու, որի աչքն էր վնասվել և ցավոք, նրա աչքը փրկել չի հաջողվել։ 8 հիվանդ էրեբունի ԲԿ ում է, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում է։ Ամենածանրը ոստիկանն է, որը ստացել է հրազենային վնասվածք՝ վնասվել է նրա հաստաղիքը։ Նա հերքեց տեղեկատվությունը, թե Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում վիրավոր կա Սասնա ծռեր խմբավորումից։ Մյուսների վիճակի մասին նա ասաց. «Ընդամենը մի քանի հատ, թեթև քերծվածքներ են եղել, մտաք դուք էլ տեսաք, մաշկային վնասվածքներ են, շուտով դուրս կգրեն»։ Եվս մեկ մարդ տեղափոխվել է այրվածքաբանության ինստիտուտ, նրա կյանքին վտանք չի սպառնում։