200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի ոսկու արդյունահանման գործարանի (ԱՈԱՁ) իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանն այսօր մեզ ասաց, որ իրենց գործարանը 2004թ. ապրիլին դրամի կտրուկ արժեվորման արդյունքում առնվազն 3 մլն դոլարի վնաս է կրել: «Այդ օրերին, եթե հիշում եք, դոլարը 550-560 կուրսից միանգամից իջավ 430 դրամ: Մենք աշխատավարձ էինք հաշվել, էլեկտրաէներգիան, գազը, ամեն ինչ Հայաստանում հաշվում են դրամով, իսկ մենք ապրանքը դրսում ծախում ենք դոլարով. պատկերացնու՞մ եք, ի՞նչ վնաս կրեցինք, 3 միլիոն դոլար»,- այսօր մեզ պատմեց իավաբան Տեր- Տաճատյանը:
ԱՈԱՁ ղեկավարներին խնդրեցինք հաշվել, թե որքան վնաս է կրել գործարանը վերջին 10 օրերին, երբ 1 դոլարը 450-ից իջավ 416 դրամ: Նրանք ասացին, թե ձեռնարկությունը հիմա աշխատում է աննշան ծանրաբեռնվածությամբ, շատ քիչ ոսկի է արդյունահանում, եւ նույնիսկ այդ պայմաններում արդեն 200 հազար դոլարի վնաս կրել են: Այդ վնասն ավելի մեծ կլիներ, եթե միջազգային շուկայում ոսկու գինը վերջին օրերին չբարձրանար, այսինքն՝ հայկական դրամի վարքագիծը այս գործարանին իրականում շատ ավելի մեծ կորուստ է պատճառել: