ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՅԹԱԿՂԻՉ Է, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷL ԴՈԼԱՐՆ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ-ում դոլարի արժեզրկման խատճառը երկնիշ տնտեսական աճի հետ է պայմանավորված»,- այսպիսի ինքնատիպ բացատրություն տվեց «Ա1+»-ի հարցին ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:
Վերջինիս կարծիքով, այնքան գայթակղիչ է մեր երկիրը ներդրումների համար, որ բավականին դոլար է գոյացել երկրում՝ միայն ներդրումների հաշվին: Երկրում առկա տարադրամային արժույթի մյուս մասը գոյացել է տրանսֆերտների հաշվին: Հենց այստեղ է, որ առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության մեջ դոլարն արժեզրկվում է, իսկ ՀՀ ԿԲ-ն, ըստ Վահրամ Ներսիսյանցի, շատ կոռեկտ ղեկավարում է բնական ընթացքը: Վահրամ Ներսիսյանցի գնահատմամբ, լավ է, երբ ԿԲ-ն չի խառնվում բնական ընթացքին, այլապես հնարավոր է սղաճի երեւույթը, ինչն ըստ էության հավելյալ հարկ է, քանի որ մարդկանց գնողությունն է ընկնում:
Թե որքան ժամանակ դեռ կդիտվի դոլարի արժեզրկման երեւույթը, Վահրամ Ներսիսյանցը չցանկացավ կանխատեսել` պատճառաբանելով իր պաշտոնը: