Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը ներողություն խնդրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-harutyunyan

 ԱԺ արտահերթ նիստին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, նշեց,  երբ հուլիսի 16-ին «4+4+4 ձեւաչափ»-ի ուժերը ստորագրեցին հայտարարություն, այնտեղ նշված էր, որ կարեւորվում է ազատ ընտրությունների անցկացումն ու հանրության վստահության բարձրացումը. «Հայտարարության տակ նաեւ ձեր ստորագրություն է դրված: Ասում եք՝ այդ նպատակով այ սենց կանենք, նենց կանենք, վերջում ասում եք՝ եթե դոնորները փող տան: Եթե չտան, չե՞նք բարձրացնի վստահությունը, ժողովրդավարական ընտրություններն այնքան էլ կարեւոր չէ՞: Ձեր մտքերին հետեւլով՝ պրոզայիկ հարց է ծագում՝ իսկ եթե ԵՄ-ն մի երկու մլն ավելի տա, կարո՞ղ եք այս օրենքի վերջում գրել՝ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»: Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝  Նիկոլ Փաշինյանի վերջին միտքն իր անձնական օրինակի վրա թող ինքը ավելացնի, եթե երկու մլն ստանա. «Իսկ ավելի լուրջ՝ բացի մատնահետքերից, կարող ենք ԴՆԹ-ն էլ ստուգել, աչքի ծիածանաթաղանթը հանենք ու ու համեմատենք, ստուգենք: Իհարկե, կարող ենք: Սակայն կարող եմ ասել, որ գործող ԸՕ-ն 99 տոկոս որակ ապահովում է՝ առանց մարդկային գործոնի, զուտ սարքավորումների գործածությամբ»: Նիկոլ Փաշինյանն իր հերթին պատասխանեց. «Ես խոստանում եմ՝ եթե այդքան գումարը տա ԵՄ-ն, ապա նախաձեռնությամբ հանդես կգամ, որ ԸՕ-ն օժտենք հոդված 18-ով, որ նման տող ավելացնենք, եւ եթե պետք է կստեղծենք թեկուզ  4+4-3 նոր ձեւաչափ: Ինչ վերաբերում է լրջությանը, ապա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ էիք ուզում ասել՝  մենք մեզ որոշ դեպքերում համարում ենք հարգող պետություն»: Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե նման լեզվական բացթողում եմ արել, ապա ներողություն եմ խնդրում»: