«Իշխանությանը ձեռնոց նետող ընդդիմություն չունենք» (տեսանյութ)
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտում տեղ զբաղեցնելու համար ընդդիմադիր ուժերը պետք է ընդունեն իշխանության խաղի կանոնները: Նման տեսակետ հայտնելիս մասնագետները հաշվի են առնում վերջին 25 տարիների փորձը։ «Այս Ընտրական Օրենսգրքի քննարկումները, վերջում էլ այդ ստորագրումը, ցույց տվեցին, որ ընդդիմությունը պրագմատիկ ճանապարհով է գնում՝ փորձում է իշխանության հետ չհակադրվել եւ ապագայի համար պայմանավորվել: Ես դա անվանել եմ ջենտլմենական համաձայնություն՝ ապագա մեծ առեւտրից առաջ»,- ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ստեղծված իրավիճակում տեսնում է նաեւ ընդդիմության մեղքի բաժինը. «Ընդդիմություն մենք ունենք, բայց իշխանությանը ձեռնոց նետող ընդդիմություն՝ չունենք»: Հայաստանում յուրաքանչյուր նորաստեղծ կուսակցություն խոսում է ընդդիմադիր դիրքերից: Գրավում է բողոքող ընտրազանգվածին, բայց շատ կարճ ժամանակահատվածում կորցնում է իր այդ դիրքը՝ ռեսուրսների չունենալու կամ կամքի բացակայության պատճառով։ Մանրամասները՝ տեսանյութում