Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդը». Թուրքիայի հայ համայնք (տեսանյութ)

Քաղաքականություն
ateshyan

ԱԺ արտահերթ նիստում այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ Թուրքիայի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է իրեն. «Նրանք Հայաստանի պատկան մարմիններին կոչ են անում զերծ պահել Արամ Աթեշյանին Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին մասնակցելուց»: Այնուհետեւ նա ընթերցեց նամակը. «Մենք՝ որպես արևմտահայ քաղաքացիներ, ձեր միջոցով դիմում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և Մայր Աթոռ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիո հայության և արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով, թուրքական կառավարության քարոզչամեքենայի գործիքն է դարձել: Բողոքում ենք Աթեշյանի Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ քաղաքականց ցանկացած հայտարարություն անել և այլևս ոտք չդնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք: Մենք՝ ներքոստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ, նույնիսկ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքն ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով նամակին, նշեց, որ դա առանձին քննարկելու հարց է և ընդհանրապես կապ չունի ԱԺ արտահերթ նիստի օրակարգի հետ: