Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժեց ԲՀԿ խմբակցության անդամներին (տեսանյութ)

Քաղաքականություն
gov1

Կառավարությունն այսօր չընդունեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյունը: Պատգամավորները առաջարկում էին ԱԱՀ-ից ազատել դեղերի հիմ­նական ցանկում ընդգրկված առա­վել տարածված հիվանդությունների համար նախա­տես­ված դեղերի ներմուծումը և իրա­ցումը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկության ներ­կա­յա­­ցումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ձեռքբեր­ման համար բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ  նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հան­գեց­նի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր ներմու­ծող և իրաց­նող տնտեսվարող սուբյեկ­տների համար կստեղծի գերշահույթ ստա­­նալու հնարա­վո­րու­թյուններ, ինչպես նաև կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեց­ման.«Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան կառավարության կող­­մից իրա­կա­նաց­վող հարկային քաղա­քա­կա­նության ուղղու­թյուն­ներից, քանի որ իրա­կա­նաց­­վող հար­կա­յին քաղաքականությունը ուղղ­ված է հարկման բազաների ընդլայնմանը և հար­կային արտո­նու­թյունների շրջանակի կրճատ­մանը»։ Ինչ վերաբերում է բնակչության խոցելի շերտերին, նախարարը վստահեցրեց, որ պետությունն արդեն իսկ իրականացնում է  աջակցության համապատասխան ծրագրեր, որոնք առավել հասցեական և առավել ընդ­գրկուն են, քանի որ այդ ծրագրերը վերա­­բերում են միայն որոշակի սոցիալական խմբերում ներառված անձանց։