Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շումախեր պիտի լինես, որ անվնաս անցնես Գյումրիի փողոցներով» (տեսանյութ)

Քաղաքականություն
gyumri2

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց նաեւ Գյումրիի քաղաքային ճանապարհների վերակառուցման վարկային համաձայնագրի վավերացման հարցը: Հարցի հետ կապված ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Գյումրին մեր ամենաառանցքային, ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկն է, որի նկատմամբ մենք հատուկ հոգատարություն պետք է ցուցաբերենք: Ես ամեն շաբաթ լինում եմ Գյումրիում: Շումախերը պիտի լինես, որ այնտեղի փողոցներով կարողանաս անվնաս անցնել, իսկապես շատ կարեւոր նախաձեռնություն է»,-նշեց Զոհրաբյանը՝ հարց ուղղելով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ խնդրելով նշել, թե որքան կտեւի ծրագիրը: Փոխնախարարի պատասխանը կարճ էր՝ «Երեք տարի»: Իսկ Մհեր Շահգելդյանն էլ Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց, թե որքան աշխատատեղ կբացվի Գյումրիում այս ծրագրով. «Դեռեւս չի ստացվել գնահատել, թե որքան աշխատատեղ կստեղծվի, բայց ես խոստանում եմ առաջիկայում ուսումնասիրել»,-պատասխանեց Տերտերյանը: Ի դեպ, նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: