«Փոքր համայնքները փորձանք են». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում շարունակում է քննարկվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ սա ռազմավարական նշանակության, ռիսկային քայլ է. «Երբ պետությունը նոր էր ստեղծվում, ՏԻՄ օրենքը հընթացս ընդունվեց, բայց հետագայում ապացուցվեց, որ չի կարող ապահովել ՏԻՄ զարգացումը: Զուտ քաղաքական առումով այս փոքր համայնքները փորձանք դարձան ՏԻՄ-ի համար եւ հիմա էլ շարունակում են լինել: Փոքր համայնքները շտաբներ են դառնում»,-ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ «տեղական էգոիզմ է, երբ համայնքը մեծանում է, նա, ով դառնում է համայնքի ղեկավար, դառնում է չարիք»: Այդուհանդերձ, նա կողմ է քվեարկելու նախագծին: