Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկների կանայք գնան Թուրքիա՞. դիմում՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes

ԱԺ արտահերթ նիստում շարունակում է քննարկվել համայնքների խոշորացման հարցը: Պատգամավոր Հովհաննես Մանուկյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ այս փոփոխություններն ուղղակիորեն կապ ունեն առաջիկայում սպասվող ընտրությունների հետ. «Մենք այդքան միամիտ չենք: Գյուղապետերի դերը ընտրական գործընթացներում կարեւոր է: Սա օրգանապես կապված է ընտրությունների հետ, այլապես այսքան դժվար ռեֆորմը այսքան մեծ ծավալով չէինք փորձի արագ իրականացնել»,-ասաց նա: Պատգամավորը, սակայն, կողմ է, որ որոշ գյուղեր միանան. «Գյուղեր կան՝ իրար աղջիկ տղա չեն տալիս, սակայն գյուղեր էլ կան, այնքան փոքր են, որ գյուղացին ասում է՝ մնացել եմ ես ու իմ կնիկը»,-նշեց Հովհաննես Մանուկյանը: Իր ելույթում նա անդրադարձավ նաեւ «Հայ փոստ» ընկերության կրճատումներին, որի արդյունքում Վանաձորում եւ Գյումրիում տարածքային մասնաճյուղ այլեւս չկա: «26 հոգի արդեն ազատել են, տասնյակ մարդկանց էլ զգուշացրել, որ ազատելու են: Ազատամարտիկների կանայք են, որ 20 տարի աշխատել են, ի՞նչ անեն, գնան Թուրքիա՞»,-ասաց Մանուկյանը՝ դիմելով ՄԻՊ-ին, որ նա այս հարցով անհապաղ դիմի միջազգային կառույցներին: