Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոշորացումից կստանանք դիստրոֆիկ համայնքներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
melqumyan

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը կտրուկ դեմ է համայնքների խոշորացմանը: ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ նա ասաց, որ, նախեւառաջ, այսպիսի հեղափոխական, խորքային փոփոխությունները  կատարվում են այն դեպքում, երբ երկրում ստաբիլություն կա, որն այս պահին մենք չունենք. «Մենք Սահմանադրություն փոխեցինք, նոր օրենքներ ենք ընդունելու, որոնք խաղի նոր կանոններ են թելադրում: Նախկինում այդ 36-37 շրջանները պատահական չեն եղել, այնտեղ դրված են եղել արտադրական, ենթակառուցվածքային հիմքեր, հենց այնպես չեն բաժանել շրջանները: ԽՍՀՄ-ում երբ գործարաններ էին դնում, ամեն ինչ հաշվարկած էին անում, հիմա մենք, 1996 թվականից հետո ունենալով նոր վարչատարածքային բաժանում, նորից պետք է այդ ամենը կարգավորենք: 20 տարի ապրեցինք մի կյանքով, հիմա ուզում ենք վիրահատական միջամտություն անենք, ինչի՞ համար: Թղթի վրա համայնք չեն փոխում»,-նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ ժողովուրդը պատրաստ չէ խոշորացմանը: «Բռնություն եք գործադրում փոքր համայնքների բնակչության վրա: Ինչքան էլ փոքր լինի, պետք է պահենք դրանք, հակառակ դեպքում կստանաք դիստրոֆիկ համայնքներ»,-եզրափակեց պատգամավորը: