Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետևից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
399697632a074bebb8a5bf1216e79df7

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալով՝ անդրադառնում է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին և մի քանի թվեր ներկայացնում։ Ըստ այդմ՝ այսօր ունենք ակտիվ հարկատու 361 հազար մարդ և 54 հազար ակտիվ անհատ ձեռներեց։ 410 հազար ֆիզանձանց գործունեության արդյունքում մեր եկամուտների հիմնական մասն է առաջանում, և փոխանակ ամեն ինչ անեն, որ նրանց թիվն ավելանա, բեռն ավելացնում են։ Ըստ էության այդ 410 հազար հոգու վրա է ընկած 525 հազար թոշակառուների թոշակի վճարման բեռը։ Ու դեռ 2018 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի բաղադրիչն է ավելանում։ «Այսինքն՝ պետությունն այս մարդկանց բռնել քամում է. արդյունքը՝ արտագաղթի տեմպի աճը, գործազրկություն»։ Պատգամավորը հիշեցնում է՝ եկամտահարկը նվազում է, այո 70 հազար ստացողի համար՝ ամսեկան 980 դրամով, փոխարենը ակցիզային հարկի մեծ փաթեթ է ստանում, ծխախոտը, օղին թանկանում են. «Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետևից, որ մարդը Նոր տարուն կամ ծնունդին պետք է առնի»։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նաև ԱԺ փոխնախագահի սենսացիոն հետևությանը. «Ասում է՝ թրմօղի խմեք, հեծանիվով գործի գնացեք, բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞, վարուցանքն  էլ գութանով անենք չէ՞, քաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով չէ՞...»։ Ավելին՝ տեսանյութով