Ահաբեկչություն, սպառնալիք, բյուջե. քննարկումներ՝ ուղիղ (տեսանյութ)
Այսօր, ժամը 11.30-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը և Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը: Թեմա՝ ԱԺ-ում բյուջե-2015-ի կատարողականի ընդունում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Էրդողանի սպառնալիքները Գերմանիայում թուրք պատգամավորներին։ Ժամը 12:00-ին հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ահաբեկչություն Օռլանդոյում, սպառնալիք, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիր, Էրդողանի սպառնալիքները Գերմանիայի թուրք պատգամավորներին և վերջիններիս հորդորը՝ Էրդողանի Գերմանիա մուտքի արգելիքի համար Ժամը 13.00-ին հյուրն է ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիր, անվտանգության երաշխիքներ, բյուջե, վերջին աղմկահարույց սպանություննեի աննախադեպ աճ, բյուջեից իրավական համակարգին տրամադրվող գումարներ։