Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Խանումյանը մտահոգություններ ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5f020d55493c7a1e396de29ca6421805

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված կան 2 ձերբակալվածներ, սակայն առերեսում դեռևս չի եղել: «Ձերբակալվածների անուններն  ինձ ոչինչ  չեն ասում, բայց լուսանկարներով  տեսած դեմքերը, մականունները , մի խոսքով այդպիսի տարբեր հատկանիշներ հաշվի առնելով ՝ նրանցից մեկը կարծես թե իմ ճանաչածն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը: Գործի բացահայտման   գործընթացում վերջինս  պասիվություն է նկատում իրավապահների կողմից: «Կարծում եմ քննչական մարմինը բավականին դանդաղ է աշխատում, որովհետև կան մեքենայի համարները, կան վիդեոնյութեր, կան անուններ և կարծում եմ ավելի ակտիվ քայլեր պետք է կատարվեին կասկածյալների շրջանակը ճշտելու համար»,-նշեց  պատգամավորը: Հայկ Խանումյանը չի շտապում գնահատականներ տալ, թե ինչու է ոստիկանությունը հապաղում գործը բացահայտելու համար,  սակայն  միևնույն ժամանակ մտահոգություններ ունի: Այս համատեքստում նա «Այս դանդաղումը ինձ խիստ անհանգստացնում  է և դժգոհության առիթ է տալիս: Կարծում եմ բավարար փաստեր կան, որպեսզի կասկածյալների ավելի լայն շրջանակ հայտնաբերվի»,-շեշտեց նա: Հասարակությունն այնքան էլ չի վստահում նմանատիպ գործերով բացահայտումներին՝ հատկապես, որ բռնությունները, լինի Հայաստանում, թե Արցախում, համարում է անպատժելիության հետևանք: Մեր համաքաղաքացիներից ոմանք  թերահավատ են, թե նման դեպքերում պատասխանատվություն են կրում իրական մեղավորները: Ի դեպ,  Հայկ Խանումյանը նաև  տեղեկացրեց, որ դեղամիջոցների ազդեցության տակ ցավերը մեղմացել են : Նա հունիսի 9-ին  տեղափոխվել է տուն:   Մանրամասները՝ տեսանյութում