Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խնդիրը ծիծակից ու թթու վարունգից այն կողմ չգնաց» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture2

ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեց 90-ականները, երբ ինքը վարչապետ էր։ «Շատ հաճախ ասվում է՝ այն ժամանակ հարկերը քիչ էին։ Այո, 1996 թվականին մենք ունեցել ենք ծախսերով 400 միլիոն դոլար հարկ, հիմա ունենք 2,5 մլն։ Բայց 1993-96 թվականներին հարկերը, ծախսերը 8 մլն-ից հասել են 400-ի։ Գնաճն 96-ից մինչև հիմա աճել է 4 անգամ։ Ստացվում է՝ 1996-ի  կառավարությունը կարող էր գնել այնքան ծառայություն, որը կազմում է այսօրվա կառավարության գնաճի 70 տոկոսը»,-նշեց նա։ Պատգամավորը շեշտեց, որ պետք է հստակ հասկանալ՝ տնտեսությունն առաջիկա 10 տարում ինչ փոփոխություններ կկրի։ «Ըստ այդմ, դուք պետք է որոշեք հարկերը՝ եկամուտների մասով, ավելի շատ արտադրությա՞ն վրա պիտի դնենք, թե՞ սպառման։ Եթե ուզում ենք դնել արտադրության վրա, պետք է հստակ իմանանք՝ ինչ կառուցվածք ենք ուզում։ Խնդիրն այս մասով ծիծակից այն կողմ չգնաց. ծիծակից ու թթու դրած վարունգից։ Մենք չգիտենք որևէ փաստաթուղթ, որը մեզ ասում է 2025-ին կամ 2030-ին կառավարության նպատակադրումների մասին»,-ասաց պարոն Բագրատյանը։