Առավոտ. «Մենք զարմացած չենք». Հ. Սահակյանը` Զախարովայի դիտարկման մասին
«Մենք զարմացած չենք: Մարդիկ կլինեն` կզարմանան, մարդիկ կլինեն` կհիանան, որոշ մարդիկ Գարեգին Նժդեհի արձանը նմանեցնում են այս կամ այն քաղաքական գործչին: Ճաշակը, պատկերացումներն ու ընկալումները տարբեր կլինեն»,-Aravot.am-ի հարցին` տեղի՞ն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցած զարմանքը Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցում, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե` «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Հովհաննես Սահակյանը հակառակը պնդեց` վստահեցնելով, որ Գարեգին Նժդեհի արձանը Երևանի սրտում տեղադրվել է, քանի որ նա ռազմաքաղաքական գործիչ է, նրա խոսքերով, մտքերով, փիլիսոփայությամբ սերունդներ են դաստիարակվում: Պատգամավորը նշեց, թե իր վեց տարեկան որդուն Վազգեն Սարգսյանի, մերօրյա հերոսների, նաև Նժդեհի կերպարով է դաստիարակում: Մեր այն դիտարկմանը` գուցե զարմանքն արդարացվա՞ծ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նժդեհը եղել է Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներ գեներալներից մեկը, պարոն Սահակյանը որպես հակափաստարկ բերեց Ղարաքիլիսայի ճակատամարտը, երբ ողջ լոռվա հուսահատ ժողովուրդը` կանգնած ջարդի առաջ, Նժդեհի ներկայության և նրա ինքնակազմակերպման շնորհիվ կարողացավ փրկվել եղեռնից: Մյուս հակափաստարկը ներկայիս ժողովրդավար երկրների` Թուրքիայի հետ 1915-ին ցեղասպանությանը մասնակից լինելն է, քանի որ նրանք եղել են դաշինքի մեջ և իրենց շահերից ելնելով` փորձել են աչք փակել հայերի կոտորածների վրա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով