Մենք միշտ լավն ենք. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
«Քաղաքական ուժերն ամեն օր են վնասվածքներ ստանում. վերջին շրջանում արդեն իսկ քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, և որոշ քաղաքական ուժեր գրեթե ամենօրյա նախընտրական շրջանի մեջ են»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ամփոփելով ԱԺ գարնանային նստաշրջանը։ Ըստ դաշնակցականի՝ իրենք երբեք շատ խոսելն ու անընդհատ հարցեր բարձրացնելը ընդունելի չեն համարել։ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո ՀՅԴ-ն վնասվածք ստացե՞լ է. լրագրողի հարցին ի պատասխան Աղվան Վարդանյանը նշեց. «Այո՛, ստացել ենք, բայց դա կապ չունի համաձայնագրի հետ»: Բանախոսը նաեւ նշեց, որ համագործակցության հուշագիրը հնարավորության դուռ է բացել երկրում արմատական եւ որակական փոփոխությունների համար, որտեղ Դաշնակցության դերակատարությունը բավական մեծ է: Ավելին՝ տեսանյութով