Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մհեր Սեդրակյանի շրջապատը ՀՀԿ թիմակիցները չեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vahram-baxdasaryan

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ բոլոր այն նախարարները, որոնք պաշտոնանկ են արվել, հետագայում կունենան առաջարկներ. «Նրանք պրոֆեսիոնալներ են, կարող մարդիկ, եւ հետագայի հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են»: Ինչ վերաբերում է ՀՅԴ հետ համագործակցությանը, ապա նա նշեց, որ Դաշնակցության համար հիմա ամենապատեհ պահն էր՝ համագործակցելով իշխանությունների հետ, իրականացնել իրենց ծրագրային դրույթները. «Քանի որ նրանց մոտեցումները՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, դրված է Սահմանադրական փոփոխությունների հիմքում»: Ինչ վերաբերում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցող բռնություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ում նրա խցակիցների կողմից տեղի ունեցած ճնշումների վերաբերյալ հաղորդագրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն: ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաեւ իրենց կուսակից Մհեր Սեդրակյանի վարքագծի մասին, որը լրագրողներին անվանել էր նախիր ու հայհոյել էր: Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Մհեր Սեդրակյանը ընդամենը անեկդոտ էր պատմել, այլ ոչ թե վիրավորել լրագրողներին. «Այն, որ իբր նա ասել էր լրագրողին՝ ականջներդ մաքրի, դա լրագրողին չէր վերաբերում: Ես կցանկանայի, որ լրագրողն ու Մհեր Սեդրակյանը հանդիպեին, սակայն լրագրողը հրաժարվել էր, որը ես նորմալ եմ համարում: Լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ինչ վերաբերում է հայհոյանքին, ապա նայել ենք տեսանյութը, նման բան չի եղել: Ես ուզում եմ փարատել ձեր բոլորի անհանգստությունները՝ կապված այն լուրերի հետ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի միջոցով փորձում է հաշվեհարդար տեսնել Մհեր Սեդրակյանի հետ: Մհեր Սեդրակյանի  շրջապատ ասելով չի կարելի հասկանալ ՀՀԿ թիմակիցներ»: