Բացել լրահոսը Փակել լրահոսը
7874
A A
Պաշտոնական

Հայերը ևս մեկ քայլով մոտ են առանց վիզայի Եվրոպա մեկնելուն․ Կոս

Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այժմ կարող են ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, որոնք կնպաստեն սահմանային ստուգումների արագացմանն ու Եվրոպա մեկնելը կհեշտացնեն։ Այս մասին սոցցանցում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, իսկ Եվրամիությունն աշխատում է, որպեսզի այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ բերի Հայաստանի քաղաքացիների համար։

Կոսը կենսաչափական անձնագրերի ներդրումը պայմանավորել է նաև Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հեռանկարով։