Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտները Մայր Տաճարում կընթերցեն աղոթքներ

Հասարակություն
391bd1d8783413dcdf62cecdd5b61708

Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ Մայր Տաճարում կընթերցեն Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները: Ըստ Մայր Աթոռի մամլո հաղորդագրությամբ՝ երեկ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարված Հանգստյան ժամերգության ընթացքում, Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ասացին Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաները: