Ուշադրություն. կան դժվարանցելի ճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Ալավերդի, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի քաղաքներում, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով: