Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Ադրբեջանը գցել է ինձ սեւ ցուցակ, դա իր խնդիրն է, ոչ թե իմ». Ջանլուկա Մարչանո

Մշակույթ
sh

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի  8-ին տեղի կունենա «Գալահամերգ»՝աշխարհահռչակ տենոր, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի եւ Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչանոն: Համերգի գլխավոր փորձից առաջ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ինձ համար պատիվ  էլինել այստեղ եւ աշխատել Գեղամ Գրիգորյանի նման աստղի հետ, ով ճանաչված է ամբողջ աշխարհում: Նրա հրավերը ինձ համար մեծ հպարտության առիթ է: Օպերայում մեծ պոտենցիալ կա, եւ  ես ցանկանում եմ ավելին անել»,- նշեց նա: Անդրադառնալով Արցախ այցելելուց հետո Ադրբեջանի սեւցուցակում հայտնվելու փաստին, Մարչանոն ասաց. «Ինձ հաջողվել է երեք ֆանտաստիկ օր անցկացնել Ղարաբաղում: Եթե Ադրբեջանը գցել է ինձ սեւ ցուցակ, դա իր խնդիրն է, ոչ թե իմ: Ղարաբաղում ես հանդիպեցի լավ մարդկանց, տեսա հրաշալի քաղաք»: Գեղամ Գրիգորյանն էլ, խոսելով վաղվա ներկայացման մասին, նշեց. «Ներկայանալու են մեր թատրոնի  եւ ոչ միայն, երիտասարդ երգիչները, որոնք թատրոնի պոտեցիալ երգիչներն են: Ուզում եմ, որ արդեն սկսեն ճանաչել նրանց»: