Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույնականացման քարտերով քվեարկությունը կասկածի տեղիք է տալիս (տեսանյութ)

Քաղաքականություն
c3961f6631c3f3e04206f343df84c16a

ԱԺ-ում այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, նշեց, որ հոկտեմբերի սկզբին ցմահ ազատազրկման դատապարտված հիսունից ավելի անձինք հացադուլ էին հայտարարել, եւ թյուր կարծիք է շատերի մոտ, թե նրանք պահանջում են ազատ արձակել իրենց. «Մինչդեռ նրանց պահանջը այլ է՝ արդյո՞ք ցմահ ազատազրկում նշանակում է դանդաղ մահապատիժ: Առաջարկում եմ՝ լսումների ձեւով քննարկման առարկա դարձնել այդ հարցը: Կան հարցեր, որոնց շուրջ մեր պետության պատասխանները պետք է հստակեցվեն՝ իհարկե հաշվի առնելով տուժողների շահերը»: Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները լսեցին այդ մասին, դա իրենց լիազորությունների շրջանակներում է. «Իմ կողմից  խոստանում են տեղեկատվություն ստանալ ու պատասխանել ձեր հարցին»: ՕԵԿ պատգամավորներն էլ բարձրացրին նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցության հարցը: Ըստ նրանց՝ օրենքով նախատեսված փոփոխությունները երկակի ստանդարտ են առաջացնում ու ի սկզբանե կասկածի տակ են դնում հանրաքվեի արդյունքները: Նրանք առաջարկեցին կազմակերպել քննարկումներ: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քննարկումները մեկ ամսից ավելի է՝ ընթանում են. «Կարող էիք մասնակցել ու ձեր լուծման տարբերակը առաջարկել»: Ի դեպ, ՀՀ-ում 500 հազար անձ ունի նույնականացման քարտ: